Վերադառնալով ի շրջանս յուր. տեղի ունեցավ «Այբ»-ի շրջանավարտների ակումբի առաջին նիստը

Նիստին մասնակցեցին «Այբ»-ի շրջանավարտների ակումբի խորհրդի անդամները, բարերարները , «Այբ» համայնքի անդամները։

«Այբ»-ի շրջանավարտների ակումբի խորհրդի անդամ Սևակ Մեսրոպյանը ներկայացրեց շրջանավարտների մասին հակիրճ տեղեկություն՝ ըստ վերջին տվյալների: Որոշվեց առավել ակտիվացնել շրջանավարտների միջև կապը և ակումբի գործունեությունը խորացնել։

Քանի որ շրջանավարտների ակումբի խորհրդի ձևավորման ընթացքում Ռիմմա Անանյանն ընտրվեց որպես և´ 2014 թ. շրջանավարտների ներկայացուցիչ, և´ ակումբի նախագահ, նա հրաժարվեց 2014 թ. շրջանավարտների ներկայացուցչի պաշտոնից և առաջարկեց այդ պաշտոնը տալ ընտրության ժամանակ քվեարկությամբ երկրորդ տեղը գրաված Սերգեյ Բարսեղյանին: Որոշումը կայացավ միաձայն։

Նիստի ընթացքում տեղի ունեցավ «Այբ»-ի շրջանավարտների ակումբի խորհրդի նախագահի ընտրությունն առցանց քվեարկությամբ։ Ընտրվեց Լիլիթ Մհերյանը:

Ներկայացվեցին «Այբ»-ի շրջանավարտների ակումբի մշտական 6 հանձնաժողովները և նրանց գործունեությունը։

Առաջարկվեց «Այբ»-ի շրջանավարտների ակումբի գործունեությունը չսահմանափակել միայն «Այբ» դպրոցով, այլ տարածել աշխարհով մեկ՝ լայն հանրության համար, ունենալ երազանք, որը կմիավորի շրջանավարտներին, ու միասին փորձել որոնել ճանապարհներ այդ երազանքին հասնելու համար:

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>