Ինժեներական ակումբը նախագծում է լաբորատոր աճեցման բլոկներ

«Այբ»-ի նախագծային ուսումնառության ինժեներական ակումբը 2022-2023 ուսումնական տարում աշխատում է լաբորատոր աճեցման բլոկներ ստեղծելու ուղղությամբ: Առաջին կիսամյակում՝ նախագծի հաստատումից հետո, մենք սկսեցին հետազոտություններ իրականացնել՝ փորձելով գտնել ամենահարմար տարբերակները, թե ինչպես կարող ենք կառուցել առավելագույնս արդյունավետ ԼԱԲ-եր: Բազմաթիվ աղբյուրների և հսկայական տեղեկույթի ուսումնասիրությունից հետո առանձնացրինք մի քանի հիմնական կետեր, որոնց հիման վրա պետք է գծեինք ԼԱԲ-ի նախնական մոդելը: Յուրաքանչյուրս ներկայացրինք, թե ինչ տեսք պետք է ունենա ԼԱԲ-ն ըստ մեր պատկերացման: Այնուհետև քննարկումների արդյունքում ստացանք ԼԱԲ-ի վերջնական գծագիրը, որը պարունակում էր բոլոր անհրաժեշտ մասերը: Հաջորդ քայլը ԼԱԲ-ի եռաչափ գծագրի ստեղծումն էր: Օգտվում էինք Fusion ծրագրից և այդ ընթացքում ձեռք բերեցինք եռաչափ գծագրի ստեղծման հմտություններ: Առանձնացրինք ԼԱԲ-ի համար բոլոր անհրաժեշտ մանրամասները և սկսեցինք փնտրել դրանք առցանց խանութներում, քանզի կար լայն ընտրության հնարավորություն և կարող էինք գտնել այն մասերը, որոնք մեզ անհրաժեշտ էին: Գործընթացը դեռ շարունակվում է: Սակայն պետք է նշել, որ առաջին կիսամյակի ընթացքում մենք միավորվեցինք մեկ գաղափարի շուրջ և սկսեցինք ջանասիրաբար աշխատել մեր նախագծի իրականացման ուղղությամբ: Զուգահեռաբար ծանոթանում ենք բազմաթիվ հետաքրքիր գործիքների, որոնք հետագայում վստահաբար շատ օգտակար կլինեն: Ներքևում կարող եք տեսնել մի քանի դրվագ մեր աշխատանքային առօրյայից։

Սյուզաննա Խալաթյան

11-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>